Հայաստանը «պետք» է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու «իրավունքը» (չակերտները՝ Խմբ.). այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Սա կարևոր պայման է տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման և մարդու իրավունքների ապահովման համար», - ասվել է Ալիևի՝ Բաքվում օմբուդսմենների միջազգային սիմպոզիումի մասնակիցներին ուղղված ելույթում։
Հիշեցնենք, որ Ալիևը 2024-ի վերջին ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտնել էր, որ շուրջ 300,000 ադրբեջանցի պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի իրենց վերադարձի, վերաինտեգրման համար պայմաններ ստեղծվեն: Ըստ նրա՝ խոսքը 1980-1990-ականներին Հայաստանից հեռացած ադրբեջանցիների մասին է: