Մահացու պատերազմի 4-րդ օրը. Իսրայելում քաոս է, մարդիկ զանգվածաբար լքում են Թեհրանը


Մահացու պատերազմի 4-րդ օրը. Իսրայելում քաոս է, մարդիկ զանգվածաբար լքում են Թեհրանը
Հունիս 16 09:35 2025

Իսրայելի և Իրանի միջև մահացու հակամարտության չորրորդ օրն է, անցած գիշեր երկու կողմերն էլ նոր հրթիռներ են արձակել՝ չնայած միջազգային հանրության կողմից դիվանագիտության ջանքերի գործադրման ու լարվածության թուլացման կոչերին: CNN-ի փոխանցմամբ, երկուշաբթի առավոտյան Իրանը հարվածել է Իսրայելի նավթավերամշակման գործարանին և վնասել էլեկտրաէներգիայի ցանցի մի մասը:

 

Երկու երկրներում էլ հարձակումների հետևանքով զոհերի թիվն ավելանում է: Թեհրանի բնակիչները փորձում են փախչել մայրաքաղաքից՝ անվտանգություն փնտրելու համար։