Իրանի զինված ուժերի կապի կենտրոնի ներկայացուցիչ, գնդապետ Ռեզա Սայադը կոչ է արել Իսրայելի բնակիչներին լքել երկրի «կենսականորեն կարևոր շրջանների» շրջակայքը, հաղորդում է IRIB-ը։
«Նախազգուշացումներ առաջիկա օրերի համար.
Լքե՛ք օկուպացված տարածքները, քանի որ ապագայում դրանք, անկասկած, բնակության համար պիտանի չեն լինի։
Վերջին գիշերներին, արդեն որերորդ անգամ, մենք հաջողությամբ խոցել ենք զգայուն և կարևոր թիրախներ, այդ թվում՝ ռազմական և ուժային կենտրոններ, ռեժիմի որոշումների կայացման կենտրոններ և զինվորական հրամանատարների ու գիտնականների նստավայրերը ձեր օկուպացված տարածքներում։ Այժմ մենք ունենք ձեր բոլոր կենսականորեն կարևոր, զգայուն վայրերի և կետերի վերաբերյալ տեղեկատվության ամբողջական բազա։ Ուստի մենք ընդգծում ենք, որ դուք չպետք է թույլ տաք, որ հանցավոր ռեժիմը ձեզ օգտագործի որպես կենդանի վահան։
Խուսափե՛ք վերոնշյալ վայրերի մոտակայքում բնակվելուց կամ ճանապարհորդելուց և իմացե՛ք, որ ստորգետնյա ապաստարաններում գտնվելը ձեզ անվտանգություն չի ապահովի։
Հանցավոր սիոնիստական ռեժիմը, հատկապես նրա հանցագործ վարչապետը, հանցագործություն է սկսել հանուն սեփական և իր ընտանիքի շահի՝ վտանգի ենթարկելով բնակիչների անվտանգությունն ու կյանքը, ինչը, բացի ձախողումից ու ափսոսանքից, այլ բանի չի հանգեցնի։
Վերոնշյալ նախազգուշացումներն անտեսելը զգալիորեն կբարդացնի ձեր կյանքը»,- ասվում է Սայադիի հայտարարության մեջ։