Արմեն Աշոտյանը ուղիղ 2 տարի է՝ անազատության մեջ է, նա իր տեսակով մարտիկ է․ Տիգրան Աբրահամյան


Արմեն Աշոտյանը ուղիղ 2 տարի է՝ անազատության մեջ է, նա իր տեսակով մարտիկ է․ Տիգրան Աբրահամյան
Հունիս 15 10:50 2025

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմենն Աշոտյանն ուղիղ 2 տարի է անազատության մեջ է, որից 15 ամիսը` քրեակատարողական հիմնարկում, իսկ 9-ը ամիսը` տնային կալանքի ռեժիմում:

 

Թե ինչի/ինչերի միջով են անցել Արմենի ընտանիքն ու մերձավոր հարազատները շատ դժվար է նկարագրել:

 

 

 

 

Արմենն իր տեսակով մարտիկ է, պայքարի իսկական խորհրդանիշ, ում անազատության մեջ պահելով կոտրել, իր համոզմունքներից հետ պահել իշխանությանը բնականաբար չհաջողվեց:

 

 

Քաղաքական գործունեության, տեղաշարժի, խոսքի ազատության բազմաթիվ սահմանափակումների պայմաններում Արմենը մեր քաղաքական իրականության անբաժանելի մասն է, դաշտի հիմնական դերակատարներից, ով հիմա էլ մեծ ներդրում ունի հայրենավաճառ, ուրացող իշխանությունների դեմ պայքարում:

 

 

 

 

 

Ազատությո՛ւն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին և իրենց քաղաքական համոզմունքների համար իշխանության քաղաքական հետապնդումների ենթարկված/ենթարկվող բոլոր գործիչներին»: