Արմանը ցանկացած պահի կհաղթի Թոփուրիային․ Ջոն Ջոնս


Արմանը ցանկացած պահի կհաղթի Թոփուրիային․ Ջոն Ջոնս
Հուլիս 2 00:01 2026

UFC-ի կիսածանր (մինչև 93 կգ) և ծանր (մինչև 120 կգ) քաշային կարգերի նախկին չեմպիոն, ամերիկացի Ջոն Ջոնսը նշել է UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Արման Ծառուկյանի և նույն քաշային կարգում կազմակերպության նախկին չեմպիոն Իլիա Թոփուրիայի միջև հնարավոր մենամարտի ֆավորիտին։«Դուք առանց այդ էլ գիտեք, որ Արմանը ցանկացած պահի կհաղթի Թոփուրիային։ Ցանկացած պահի»,- նշել է Ջոնսը IBA Bare Knuckle մրցաշարի ժամանակ։Նշենք, որ Արման Ծառուկյանը 29 տարեկան է։ Հայ մարտիկի պրոֆեսիոնալ MMA-ի վիճակագրությունում գրանցված է 23 հաղթանակ (որոնցից 15-ը՝ ժամանակից շուտ) և 3 պարտություն։ Որպես պրոֆեսիոնալ՝ «Ախալքալաքցին» խառը մենամարտերում իր նորամուտը նշել է 2015 թվականի սեպտեմբերին, իսկ UFC-ի հետ սկսել է համագործակցել 2019 թվականի ապրիլից։

 

Իլիա Թոփուրիան նույնպես 29 տարեկան է։ Նրա ակտիվում MMA-ում կա 17 հաղթանակ և 1 պարտություն (Ջասթին Գեյջիի դեմ մենամարտում)։ Վրաց-իսպանական արմատներով մարտիկը UFC-ում նորամուտը նշել է 2020 թվականին։

Աղբյուրը`ArmSport.am