Իրանը կհարձակվի Իսրայելը պաշտպանող ցանկացած երկրի տարածաշրջանային բազաների վրա. CNN-ին ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։
«Ցանկացած երկիր, որը կփորձի պաշտպանել ռեժիմը իրանական գործողություններից, իր հերթին կտեսնի, որ իր տարածաշրջանային բազաներն ու դիրքերը կդառնան նոր թիրախներ»,-նշել է իրանցի պաշտոնյան։
Իսրայելական աղբյուրը CNN-ին ասել է, որ տարածաշրջանի այլ երկրներ նույնպես աջակցել են Իսրայելի օդային պաշտպանությանը։