Ճամբարակում պայթյունի հետևանքով հաստատված 3 զոհերը տարեց կանայք են. Mediаhub.am-ի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը․ «Զոհերը տարբեր տների բնակիչներ են եղել։ Կանացից մեկը 1937թ էր, մյուսը՝ 1949, երրոդը՝ 1939թ.»։
ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանն էլ տեղեկացրեց, որ բացի փլատակներում փնտրվող 2 անձից փնտրում են նաև մեկ աղջկա, ով հնարավոր է՝ հյուր էր եկել։
«Շենքը բաղկացած է 44 բնակարանից, որտեղ փաստացի բնակվում են 33-ում։ Այս պահի դրությամբ՝ ունենք 3 հաստատված զոհ, ստացվեց տեղեկությունը, որ կա մի աղջիկ, որը հնարավոր է հյուր եկած լինի հարևանությամբ գտնվող բնակարան»,-ասաց Ցուցուլյանը։
Թեև տեղյակ են՝ ովքեր են փնտրվում, սակայն ցուցուլյանը մանրամասներ չհայտնեց։
ՆԳ փոխնախարարի խոսքով ԲԿ-ներ դիմել է շենքի 12 բնակիչ, 1-ը դուրս է գրվել, 8-ը Ճամբարակի ԲԿ-ում են, 3-ը տեղափոխվել են այլ հիվանդանոցներ։
Նա նաև ասաց, որ շենքի մուտքի առաջին հարկից մինչև 4-րդ հարկ փլուզվել է։
Մարզպետ Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ ընդհանուր կարիքի գնահատում են իրականցրել. «Եթե կարիք լինի, բոլորին կկարողանանք տեղավորել»։