Ճամբարակում փրկարարները ևս երկու քաղաքացու են որոնում փլատակներում. կա երեք զոհ, հոսպիտալացվել է 11 տուժած


Ճամբարակում փրկարարները ևս երկու քաղաքացու են որոնում փլատակներում. կա երեք զոհ, հոսպիտալացվել է 11 տուժած
Հունիս 11 13:41 2025

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվն այս պահին երեք է, Aysor.am-ին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Փրկարարները դեռ աշխատում են, այս պահին զոհերը երեքն են»,- նշեց նա։

Կարեն Սարգսյանը տեղեկացրեց, որ իր հանձնարարականով առավոտյան ժամը 10։00-ից ստեղծվել է կարիքները գնահատող աշխատանքային խումբ։

Գեղարքունիքի փոխմարզպետ Ջանիկ Բազեյանն էլ լրագրողներին հետ զրույցում հայտարարեց, որ փրկարարները ևս երկու քաղաքացու են որոնում։

Ճամբարակում առավոտյան տեղի ունեցած դեպքի հետևանքով, ընդհանուր առմամբ, հոսպիտալացվել է 11 տուժած: Այժմ կազմակերպվում է նրանցից 3-ի տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ:

Տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և բավարար, բոլորը ստանում են համապատասխան բուժօգնություն: