Ճամբարակի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն Aysor.am-ի տեղեկություններով արդեն 3-ն է։ Փրկարարները ևս մեկ դիակ են դուրս հանել փլատակներից։
Ըստ տեղեկությունների՝ մահացածները մայր ու տղա են։ Տղան Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի «ԱՐԵՎԱԿ» մանկապատանեկան թատերական խմբի գեղարվեստական ղեկավարն է՝ Արթուր Սարգսյանը։
Ենթադրվում է, որ փլատակներում դեռևս մարդիկ կան։ 2 հոգի համարվում են անհետ կորած։