Վաղվա բանակցություններում իմպիչմենտի հարցը վերջնական պատասխան կստանա. Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի հետ այդ հարցով չի բանակցել (Տեսանյութ)


Վաղվա բանակցություններում իմպիչմենտի հարցը վերջնական պատասխան կստանա. Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի հետ այդ հարցով չի բանակցել (Տեսանյութ)
Հունիս 10 17:18 2025

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ վաղը բանակցություններ են տեղի ունենալու «Հայաստան» դաշինքի ու «Պատիվ ունեմ»-ի միջև, և որ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին վերաբերող հարցերը վերջնական պատասխան կստանան։

Հարցին, թե ինքն ու Ռոբերտ Քոչարյանը բանակցո՞ւմ են այդ հարցով՝ Սարգսյանը պատասխանեց, որ ոչ։  

Սերժ Սարգսյանը նշեց նաև, որ շախմատային լեզվով ասած՝ ՀՀԿ-ն «շախ» է հայտարարել միայն այսօրվա իշխանություններին։ «Մենք «շախ» հայտարելու ուրիշ ֆիգուր չունենք»,-ասաց նա և պնդեց, որ «մատ» անել կստացվի։

Հարցին, թե փողոց գեներացնելու հիմքեր տեսնո՞ւմ է այս գործընթացով՝ Սարգսյանն ի պատասխան նշեց՝ վստահ է, որ կան։