Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն


Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
Հունիս 10 15:49 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր: 
 
Ներկայացվել են նախանշվող նպատակները, որոնց իրագործմանը պետք է միտված լինի հարկային քաղաքականությունը, ինչպես նաև այն հարցադրումները, որոնց ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացվեն: Քննարկման առարկա են եղել հարկաբյուջետային քաղաքականությանը, հարկման համակարգերին, հարկային արտոնություններին, ուղղակի և անուղղակի հարկերին վերաբերող հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև շահութահարկի, եկամտային հարկի, հայտարարագրման, գույքային հարկերի համակարգերին վերաբերող թեմաների: Ներկայացվել են վերոնշյալ ուղղություններով առաջարկվող լուծումները: 
 
Քննարկման արդյունքում Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացված հարցադրումների ուղղությամբ շարունակել աշխատանքները և անհրաժեշտ քայլեր իրականացնել նախատեսված նպատակներին հասնելու համար: