Ի տարբերություն վարչապետի՝ ես Ավետարանին այդքան ծանոթ չեմ, ես ծանոթ չեմ նաև մեր կրոնական պրոցեսներին։ Այս մասին այսօր 24News-ի հետ զրույցում նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Ես մի քիչ ուրիշ աշխարհում եմ, պրակտիկ, աշխարհիկ դաշտում եմ եղել երկար ժամանակ արդեն, հետևաբար՝ չեմ խորացել տենց բաների մեջ։ Նույնիսկ էն ժամանակ, որ հավատացյալ․․․ կյանքիս մի քանի տասնամյակում իմ կապը բավական ուղղակի է եղել իմ Տիրոջ հետ։ Ես գնացել եմ եկեղեցի, երբ որ ես եմ ուզել, որպեսզի հանգիստ լինեմ ու կապվեմ իմ Աստծո հետ։ Դոգմաներից շատ չեմ կառչում։
Վեհափառի ընտրության հարցում մի քանի կրիտերիա կա, որոնց ես չեմ համապատասխանում։ Կրիտերիաներից մեկն այն էր, որ ամեն օր գոնե աղոթք պետք է անի, հիմա ես ամեն օր աղոթք չեմ անում։ Եղել են տասնամյակներ, երբ ես ամեն օր աղոթել եմ, վերջին տասնամյակում չեմ անում, ես երևի որոշ հոգևորականների վատ դրսևորումների պատճառով ինքս էլ ակամա հեռացել եմ եկեղեցու հետ կապված այն վիճակից, որն ունեցել եմ երիտասարդ տարիքում»,- հայտնեց Սինանյանը։