Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի նախագահությամբ տեղի է ունեցել Կիլիկիա վերլուծական հարթակի առցանց նիստը։
Ժողովը նախ լսեց զեկույց Բեռնում անցկացված Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության պահպանմանը նվիրված համաժողովի մասին։ Խոսվեց Շվեյցարիայում Արցախի իրավունքների պաշտպանության համար իրականացված տարբեր նախաձեռնությունների մասին։ Մասնավորապես ընդգծվեց խորհրդարանական հանձնախմբի ձևավորումը, որը կոչ է անում երկխոսություն սկսել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև։ Այս համատեքստում վերահաստատվեց Արցախի պետական կառույցների շարունակական գործունեության իրավական նշանակության կարևորությունը։
Ժողովի մասնակիցները խորը մտահոգություն են հայտնել Հայաստանում բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ իշխանությունների հրապարակումների պատճառով առաջացած մթնոլորտի վերաբերյալ։ Նրանք անընդունելի են համարել հարցերի՝ այս ձևով բարձրացումն ու արծարծումը, որը ներհասարակական լարվածություն է ստեղծում։