«Նիկոլ, դու ո՞վ ես, որ Վեհափառի հեռացման կոչ ես ամում։ Մեր եկեղեցու հիմնադիրները Հիսուսի առաքյալներն են՝ Թադեւոսն ու Բարդուղիմեոսը։ Մեր Վեհափառը նստած է Գրիգոր Լուսավորչի գահին»,- գրել է ՀՀԿ ԳՄ ադամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը․
«Հայոց Վեհափառը՝ Աստծո օծյալ է,դու՝ ո՞վ ես։ Ասեմ՝ դու Ադրբեջանի ու Թուրքիայի օրակարգ սպասարկողներից մեկն ես։
Դու իրականացնում ես Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» դարձնելու ծրագիրը ու հայոց եկեղեցին է քո համար գլխավոր խոչընդոտը։
Մարտահրավեր ես նետում մեր եկեղեցուն, նշանակում է մարտահրավեր ես նետում հայ ազգին ու հայոց պատմությանը։
Բելն էլ էր Հայկի վրա հարձակվում, բայց «թքեց փայտիկին»։
Հիմա էլ դու՞…
Բոլորս պետք է ամուր պաշտպանենք ինքներս մեզ ու մեր հայրենիքի սիմվոլ հայոց եկեղեցին ու նրա հայրապետին»,- գրել է Շարմազանովը։