Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կրկին անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատություններին։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս տողերի հեղինակը նախընտրել է իր անունը թաքցնել։ Նա հավակնում է լինել մարդկության պատմության մեջ միակ ինկոգնիտո ոջիլը։
Ինկոգնիտո ոջիլ
«Միայն Արցախի վաճառքից ստացված 15 մլրդ դոլարը բավական կլինի, որ Աննան աշխարհի բոլոր փաստաբաններին միանգամից վարձի ու հայկական ԶԼՄ-ներին դատի տա ու դատավորներին էլ առնի»։
«Միայն Հայաստանում շրջանառվող հսկայական ծավալի թմրամիջոցների շնորհիվ Աննայի ու Նիկոլի գրպանը տարեկան մի քանի միլիարդ դոլար փող է մտնում երեւի»»։