Նիկոլի վերջին կանգառը ՀՀ-ի լուծարումն ու հայերի ինքնության վերջնական կազմաքանդումն է. ո՞վ կարող է բռնել Նիկոլի ձեռքը. Ֆարմանյան


Նիկոլի վերջին կանգառը ՀՀ-ի լուծարումն ու հայերի ինքնության վերջնական կազմաքանդումն է. ո՞վ կարող է բռնել Նիկոլի ձեռքը. Ֆարմանյան
Հունիս 9 12:51 2025

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրել է. «Նիկոլն անում է այն, ինչի համար բերվել է իշխանության: Դրա վերջին կանգառը Հայաստանի լուծարումն ու հայերի ինքնության վերջնական կազմաքանդումն է: Նիկոլը չի նահանջելու:

Լավ է անում: Եթե մենք ի վիճակի չենք պաշտպանելու մեր տունը, օտարն ինչու՞ պիտի չքանդի ու չսեփականաշնորրհի այդ տունը:

Իսկ ի՞նչ է անում մեր եկեղեցին: Ի՞նչ: Հայտարարություն և վե՞րջ: Ի՞նչ հույսով: Ի՞նչ հաշվարկով:

Ի՞նչ է անում ընդդիմությունը: Ի՞նչ ենք անում մենք՝ խելոք դեմքով հերթական ստատուսներն ենք գրում ու սպասում, թե ի՞նչ նոր փորձանք կբերի, ում կհոշոտի տգետ պապուասը հաջորդ օրը:

Նիկոլի ուժն ընդդիմության ու այլընտրանքի բացակայությունն է: Մեր անմիաբանությունն ու կասկածամտությունն է: Հարցրեք մարդկանց, նայեք սոցիոլոգիան՝ զզվում են Նիկոլից, բայց փնտրում ու չեն գտնում այլընտրանք:

Ո՞վ կարող է բռնել Նիկոլի ձեռքը:

Ընդդիմությունը, որը պատրաստ է մինչև վերջ գնալու, ոչ թե արտաքին «դաբրոներով» ուրիշի ձեռքով կրակից շագանակ հանելու:

Ընդդիմությունը, որի նպատակը պետությունն ու մեր աժանապատվությունը փրկելն է, ոչ թե ավերակների վրա մնացած չեղած իշխանությունը վերցնելը կամ կիսելը:

Ընդդիմությունը, որը միավորում է բոլորին, ոչ թե ջլատում է եղած ռեսուրսն ու տարանջատվում հեռավոր ու անիրատեսական ինչ-որ նպատակի համար:

Ընդդիմությունը, որը երազանք ունի, ու այդ երազանքը տսրբերվում է Նիկոլի երազանքից»: