ԱԺ «Հայաստան» դաշինքը դեռևս դիրքորոշում չունի ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածուի` Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին ձայն տալու վերաբերյալ: Մեր տեղեկություններով, դաշնակցականներն այդ կապակցությամբ ժողով էին իրականացնում, սակայն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը 24News-ի հետ զրույցում, ասաց, որ ժողովը ներքին կուսակցական է եղել` Քանաքեռ-Զեյթունի տարածքայինում:
Ինչ վերաբերում է իմպիչմենտի գործընթացում Դավիթ Համբարձումյանի թեկնածությանը, Մանուկյանն ասաց. «Խմբակցության անունից կլինի պաշտոնական դիրքորոշում, բոլոր հարցերի պատասխանը կտան»: