Հայաստանի հավաքականը պարտվեց Կոսովոյին` 2:5 (տեսանյութ)


Հայաստանի հավաքականը պարտվեց Կոսովոյին` 2:5 (տեսանյութ)
Հունիս 6 22:57 2025

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Պրիշտինայում ընկերական հանդիպում անցկացրեց Կոսովոյի թիմի հետ եւ պարտվեց 2:5 հաշվով (տեսանյութ

8-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացվեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի հարվածից հետո։ Ինքնագոլ գրանցվեց Կոսովոյի հավաքականի եւ իտալական «Լուգանոյի» դարպասապահ Ամիր Սաիպիի անվան դիմաց։

23-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Սոֆիայի ԲԿՄԱ-ի պաշտպան Լումբարդ Դելովան։

29-րդ րոպեին Հայաստանի հավաքականի երկրորդ գոլը խփեց Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

61-րդ րոպեին Հայաստանի չեմպիոն «Նոայի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները, եւ 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց իտալական «Կոմոյի» պաշտպան Մերգիմ Վոյվոդան՝ հավասարեցնելով հաշիվը։

71-րդ րոպեին Կոսովոյի հաղթական գոլը խփեց ռումինական «Կլուժի» կիսապաշտպան Լինդոն Էմերլահուն։

90-րդ րոպեին դաշտի տերերի չորրորդ գոլը խփեց չեխական «Սպարտայի» հարձակվող Ալբիոն Ռահմանին։ Ավելացված երրորդ րոպեին նա նաեւ դուբլ ձեւակերպեց։

Հունիսի 9-ին Հայաստանի հավաքականն ընկերական խաղում կհյուրընկալվի Չեռնոգորիայի թիմին։