Քրիստինե Վարդանյանն այնքան անկեղծ է ատում ինձ. Արարատ Միրզոյան


Քրիստինե Վարդանյանն այնքան անկեղծ է ատում ինձ. Արարատ Միրզոյան
Հունիս 5 16:05 2025

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարծում է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն անկեղծորեն ատում է իրեն։

 

«Ազնվորեն հավատում է, որ ես ծախել եմ, չգիտեմ՝ ինչ եմ արել։ Ես որ նայում եմ, թե ինքը ոնց է ազնվորեն հավատում իր ասածին ու ոնց է ազնվորեն ինձ համարում դավաճան, ուղղակի չեմ կարողանում ռացիոնալ հակափաստարկներ անել»,- ԱԺ-ում հայտարարեց Միրզոյանը։

 

Նա նշեց, որ Քրիստինե Վարդանյանի հավատքն այնքան խորն է, որ ռացինոալ փաստարկների համար «ինքը փակվում է»։