Չունենալով դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ՝ Հայաստանն ունի շատ ավելի ակտիվ ու գործոն երկխոսություն, քան բազմաթիվ երկրներ, որոնք ունեն իրար հետ դիվանագիտական հարաբերություններ, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ անշուշտ, իրավացի կլինի որևէ մեկը, որ ասի՝ վաղուց ժամանակն է, որ երկխոսությունը շոշափելի արդյունքներ ունենա գետնի վրա։
«Իհարկե, այդ երկխոսությունը տևական ժամանակ շատ դրական հունով զարգացել է, բայց վերջնարդյունքները տեսնելու ժամանակն է»,- հավելեց Միրզոյանը։