Կարծում եմ այս խոսակցության ավարտն այլ կերպ չի կարող լինել, քան այդ հարցի պարզաբանումը․ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե նրանց հեռահար նպատակը կաթողիկոսին հեռացնե՞լն է։
«Դրա մասին ՀՀ վարչապետը հստակ ասել է, ես երկրորդում եմ նրա ասածը։ Պետք է պարզ լինի, որ նման բան չկա, այդ դեպքում կարծում եմ՝ խոսակցությունը շարունակելու կարիք չի լինի։ Իսկ եթե նման բան կա... հիմա ես օրենք խախտե՞մ ու մնա՞մ»,-ասաց նա՝ նկատի ունենալով Կաթողիկոսի զավակ ունենալու մասին պնդումները։
«Ինքը բա ի՞նչ պետք է անի։ Կարա կուսակցություն բացի, ամուսնանա, երեխաներ ունենա, թոռներին մեծացնի, պատմության մեջ թագավորներ են հեռացել»,-ասաց նա։