Եկեղեցականների ձեռքը համբուրում են, այդ ձեռքը դրանից առաջ որտե՞ղ էր, արժե՞ համբուրել, թե՞ չի կարելի. Ալեն Սիմոնյան


Եկեղեցականների ձեռքը համբուրում են, այդ ձեռքը դրանից առաջ որտե՞ղ էր, արժե՞ համբուրել, թե՞ չի կարելի. Ալեն Սիմոնյան
Հունիս 5 14:30 2025

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում պնդեց, որ տեղի է ունենում այն, ինչի մասին բազմիցս ասել է․ հակառակ կողմը՝ Հայ Առաքելական եկեղեցին անցնում է գծեր։ 

 «Չեմ խոսում այն մասին, որ կուսակցական դեր է ստանձնել, նույնիսկ դրանից հետո Աճապահյանի մեկնաբանությունները նայեք, վարչապետի հասցեին հնչեցրած անձնական վիրավորանքները նայեք, ինչո՞ւ եք մի մասը տեսնում, մյուս մասը չեք տեսնում»,-ասաց նա։

Սիմոնյանը նշեց, որ իրենք որպես քրիստոնյա, մտահոգ են հայ եկեղեցու արժեքներով․«Եկեք հայտարարենք, որ այլևս կուսակրոնություն չկա։ Ես որպես քրիստոնյա մարդ որևիցե ձևով չեմ կարող հասկանալ, թե ինչու եմ գնում այդ մարդկանց մոտ։ Օրինակ, մարդիկ կան՝ ձեռքն են համբուրում, հիմա ուզում եմ հասկանալ՝ այդ ձեռքը դրանից առաջ որտե՞ղ էր, արժե՞ այդ ձեռքը համբուրել, թե՞ չի կարելի։ Եկեք հասկանանք, մարդը, ով պատվիրաններից է խոսում, ինձ է քննադատում, ուրիշ մեկին, խոսում է երկրի բարոյական ու քաղաքական ապագայի մասին, բա չիմանա՞նք, լավ ո՞նց է լինում՝ ուրշներին կարելի է, մյուսներին չի կարելի»։