Բջնիի եկեղեցու վնասված պատը վերականգնված է, Բջնիի ամրոցի պարիսպները՝ լուսավորված. Նիկոլ Փաշինյան


Բջնիի եկեղեցու վնասված պատը վերականգնված է, Բջնիի ամրոցի պարիսպները՝ լուսավորված. Նիկոլ Փաշինյան
Հունիս 5 11:33 2025

Բջնիի եկեղեցու վնասված պատը վերականգնված է, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Մենք նաև լուծեցինք մի շատ կարևոր խնդիր. Բջնիի ամրոցը, որը մեր պատմամշակութային հիշարժան հուշարձաններից է, դիմացը տներ էին կառուցել մի քանի բջնեցիներ, ընկույզի ծառեր տնկել, որն ամբողջությամբ փակում էր պարիսպները արտաքին տեսադաշտից, մենք գերակա շահի մասին որոշում կայացրեցինք, հեշտ չէին բնակիչների հետ քննարկումները, բայց ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել»,- ասաց նա։

 

Փաշինյանի խոսքով՝ ամրոցը ժողովրդական կապիտալ է, չէր կարելի այն ուղղակի ընկույզի ծառերի հետևում թաքցնել։

 

Նիկոլ Փաշինյանն ասաց նաև, թե լույսեր են դրել, լուսավորել են Բջնիի ամրոցի պարիսպները։

 

«Շատ վատ վիճակում էր նաև դեպի Բջնիի ամրոց տանող ճանապարհը, հիմա որոշում ենք կայացնում, որ հիմնանորոգենք ճանապարհը»,- նշեց վարչապետը։