Մարտի 1-ի կազմակերպիչներն ու շահառուները արդեն մարտի 1-ին էին առաջին պլան բերել Նիկոլին ու հենց նրան էին կարգելու իշխանություն, որպեսզի անի այն, ինչը արեց 2018-ից հետո․ Միհրան Հակոբյան


Մարտի 1-ի կազմակերպիչներն ու շահառուները արդեն մարտի 1-ին էին առաջին պլան բերել Նիկոլին ու հենց նրան էին կարգելու իշխանություն, որպեսզի անի այն, ինչը արեց 2018-ից հետո․ Միհրան Հակոբյան
Հունիս 4 14:07 2025

Մարտի 1-ի կազմակերպիչներն ու շահառուները արդեն մարտի 1-ին էին առաջին պլան բերել Նիկոլին ու հենց նրան էին կարգելու իշխանություն, որպեսզի անի այն, ինչը արեց 2018-ից հետո: Անշուշտ, սրա մասին գիտեն Հայաստանի նախկին 3 նախագահները, բայց դեռ լռում են:

Ֆեյսբուքի էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը

«Հայաստանի Երրորդ Հանրապետության տակ ականները շարվել են 1994-ի զինադադարից անմիջապես հետո: Տեղեկացվածներն ու հետազոտողները գիտեն, որ «գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգիաների կիրառման առաջին փորձարկումը եղել է Հայաստանում՝ 1996-ի նախագահական ընտրության ժամանակ:

Խնդիրը Նախագահ Տեր-Պետրոսյանի հեռացումը չէր, խնդիրը տեխնոլոգիաների փորձարկումն էր, որը հետագայում հաջողությամբ իրականացվել է  Սերբիայում, Վրաստանում, Ուկրաինայում, հյուսիսաֆրիկյան ու մերձավորարևելյան երկրներում, ի վերջո՝ 2018-ին Հայաստանում: Պատահական չէ, որ Արշալույսի հայտնի քեֆի ժամանակ Վանոն Քլինտոնին «մեր էր քրֆում»:

Հիմա արդեն մեծ գաղտնիք կամ հատուկ գիտելիք չի պարունակում հանգամանքը, որ «քաղաքացիական հասարակություն», «իրավապաշտպաններ» ու «ազատ մեդիա» եզրույթների անվան տակ դեռևս 1990-ականներից ներդրվել ու զարգացվել է գործակալական ցանց, որն իր ամբողջ հզորությամբ հարվածեց հայկական պետությանն ու կործանեց այն 2018-ին (հայ ժողովրդի բուռն օվացիաների ուղեկցությամբ):

Եվ, եթե 2008-ին չլինեին Սերժ Սարգսյանի քաղաքական ունակությունները և բանակցային հմտությունները, ապա հենց 2008-ին էր արվելու այն, ինչը տեղի ունեցավ 2018-ից հետո՝ պետության կազմաքանդում, պատերազմում պարտություն ու կապիտուլյացիա, Արցախի հանձնում, հետո Հայաստանի ու հայ ժողովրդի «դենացիոնալիզացիա» ու «դեհումանիզացիա»:

Եթե կարծում եք, թե 2008-ին դա արվելու էր Տեր-Պետրոսյանի ձեռքերով, ապա սխալվում եք. Մարտի 1-ի կազմակերպիչներն ու շահառուները արդեն մարտի 1-ին էին առաջին պլան բերել Նիկոլին ու հենց նրան էին կարգելու իշխանություն, որպեսզի անի այն, ինչը արեց 2018-ից հետո: Անշուշտ, սրա մասին գիտեն Հայաստանի նախկին 3 նախագահները, բայց դեռ լռում են:

Այնուամենայնիվ, պատմությունը վաղ թե ուշ լույս է սփռելու Մարտի 1-ին նախորդած ու հաջորդած օրերին Հայաստանում մի շարք երկրների դեսպանատների տանիքների ներքո գործող հատուկ ծառայությունների գործունեության վրա: Մի օր հրապարակվելու է, թե որ երկրների «դիվանագետներն էին» եփում Մարտի 1-ը, այնուհետև դեպքի վայրից էվակուացնում «ստրելոկներին» ու փողոցում մարդասպանության համար «սուրհակ անող» Նիկոլին:

Պարզվելու է նաև, թե ինչու Մարտի 1-ին բոլորը պայմանավորվեցին, որ ցուցարարները շարժվում են դեպի մատենադարան կամ կայարան, իսկ Նիկոլը ցուցարարներին բարիկադավորեց Մյասնիկյանի արձանի դիմաց: Նաև մի օր հրապարակվելու է, թե ինչու այն ինչ չստացվեց 2008-ին, ստացվեց 2018-ին…»։