Իմ նպատակն այն է, որ իմ երկրում ներդրումեր լինեն․ ստեղծվում է ներդրումային հիմնադրամ՝ «Մուլտի Գրուպ» Կոնցեռնի և արաբական խոշոր ընկերության միջև (տեսանյութ)


Իմ նպատակն այն է, որ իմ երկրում ներդրումեր լինեն․ ստեղծվում է ներդրումային հիմնադրամ՝ «Մուլտի Գրուպ» Կոնցեռնի և արաբական խոշոր ընկերության միջև (տեսանյութ)
Հունիս 4 12:58 2025
Արաբական Միացյալ Էմիրություններում հիմնադրված խոշոր ընկերությունը՝ «Աբու Դաբի Գրուպը», հետաքրքրված է Հայաստանի ներդրումային հնարավորություններով։
 
Գագիկ Ծառուկյանի անձնական կապերի միջոցով արաբական խոշոր ըներությունը հետաքրրված է Հայաստանով;
 
Պատրաստ ենք «Մուլտի Գրուպ» Կոնցեռնի հետ կապող օղակ դառնալ ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար։ Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել ենք բոլոր դետալները, հետո որոշեցի գալ Հայաստան։ Առաջին անգամ ենք Հայաստանում, մենք Գագիկ Ծառուկյանին որպես եղբայր ենք ընդունում»,-ասել է Զայեդ Ռաշիդ Բին Ավեիդհան։
 
Գագիկ Ծառուկյանն էլ ընդգծել է՝ իր նպատակը Հայաստանի համար է․ «Իմ նպատակն այն է, որ ոչ թե աշխարհով մեկ, այլ իմ երկրում ներդրումեր լինեն․ այ  ինչ ունենք, զարգացնենք, ներդրումներ լինեն, աշխատատեղեր և այլն։ Պետք է կապեր, ազդեցություն, որպեսզի երկիրը զարգանա»,-ասել է Գագիկ Ծառուկյանը։