Այլասերվածների խմբակը հանուն սեփական շահի ընդունակ է միլիոններին տանելու կործանման


Այլասերվածների խմբակը հանուն սեփական շահի ընդունակ է միլիոններին տանելու կործանման
Հունիս 3 22:01 2025

Արցախի ՊԲ պահեստազորի գնդապետ, նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է․

«Պետությունները ստեղծվել, ապրել, պատերազմել և հաղթանակել են ոչ թե հանուն նրա, որ եկամուտների հավասարության սկզբունքով կերտեն «Հավասարների կոմունա», այլ որ մարդ կարողանա օրենքի գերակայության պայմաններում արժանավայել ապրի սեփական երկրում… Շատ երկրներում դա հասկացել են, ու այսօր նրանք լավ են ապրում, իսկ մենք, որոշների պես՝ վատ… Պատճառը մեկն է՝ մենք նաընտրում ենք ապրել ոչ թե լավերի օրինակով, այլ որոշներին հատուկ ինքնախաբեությամբ…

Հ.գ.-Երեք միլիոնանոց երկրում հնարավոր չէ ունենալ երեք միլիոն վարչապետ, հավատացեք… Բայց երեք միլիոնանոց երկրում հնարավոր է ունենալ այլասերվածների մի խմբակ, որը, հանուն սեփական շահի, ընդունակ է միլիոններին տանելու կործանման…»։