Շենգավիթի քննիչներն ու ոստիկանները պարզել են երեկ Երևանում հնչած կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրшվորների ինքնությունը


Շենգավիթի քննիչներն ու ոստիկանները պարզել են երեկ Երևանում հնչած կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրшվորների ինքնությունը
Հունիս 3 20:41 2025

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է երեկ՝ հունիսի 2-ին, Երևանի Մանանդյան փողոցում հնչած կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ նրանք են Երևանի բնակիչներ 20-ամյա Կարպիս Ֆոդուլյանն ու 21-ամյա Գոռ Խաչատրյանը։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ քննիչներն ու ոստիկանները պարզել են նաև դեպքի որոշ հանգամանքներ։