Կաթողիկոսը զավակ ունի՞, թե՞ ոչ. Արշակ սրբազանի պատասխանը


Կաթողիկոսը զավակ ունի՞, թե՞ ոչ. Արշակ սրբազանի պատասխանը
Հունիս 3 15:48 2025

Ձեզ թվում է, որ գոյություն ունեն սխալ պատասխաններ, բայց գոյություն ունեն ավելի շատ սխալ հարցեր և սխալ հարցերը չեն կարող ունենալ պատասխաններ․ լրագրողների հետ զրույցում նշեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պետք է պարզել, թե արդյոք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ երեխա ունի, թե ոչ։

 

Իսկ կա՞ն կուսակրոն քահանաներ, որոնք խախտել են իրենց կուսակրոնության ուխտը, հարցին էլ, նշեց. «Ես այդ հարցը կոռեկտ հարց չեմ նկատում։ Կասկածի որդ կա որ նաև, որ ամուսնացած անձինք իրենց ամուսնական ուխտին հավատարիմ չեն։ Ընդհանուր կասկած կա։ Հիմա ես չգիտեմ ձեզանից որևէ մեկը ամուսնացած է կամ ամուսնացած չէ, բայց որքան կոռեկտ է նույն տիպի հարց ձևակերպեմ ես ձեզանից որևէ մեկին։ Դա ճիշտ հարցադրում չէ»։