Անկարայում տեղադրել են Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Թալեաթի հուշաքարը


Անկարայում տեղադրել են Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Թալեաթի հուշաքարը
Հունիս 3 15:22 2025

Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը հայտարարել է, որ Անկարայում Թալեաթ փաշայի հուշատախտակ են բացել։

«Վերջերս մեկ այլ կարևոր աշխատանք ևս կատարեցինք։ Թալեաթ փաշայի հիշատակն ապրեցնելու նպատակով հուշարձան ենք կանգնեցրել։ Ե՛վ Թալեաթ փաշայի նման պետական այրերին, և՛ նահատակված մեր դիվանագետներին չմոռանալը նշանակում է ապրեցնել մայրաքաղաք Անկարայի պատմական շարունակականությունը, պետական հիշողությունը։ Ցանկանում եմ նշել, որ այս նախագիծը մի հուշարձան լինելուց անդին, հանրության անցյալին տեր լինելու կամք է»,-ասել է նա։