Օրենքը բոլորիս համար է, ոչ թե հզորների. Առինջում բնակիչները դեմ են բազմաբնակարան շենքի կառուցմանը


Օրենքը բոլորիս համար է, ոչ թե հզորների. Առինջում բնակիչները դեմ են բազմաբնակարան շենքի կառուցմանը
Հունիս 3 15:03 2025

Առինջ գյուղի Խաչատուր Աբովյան թաղամասի 7-րդ փողոցում գյուղի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։ Նրանք դեմ են սեփական տների հարևանությամբ բազմաբնակարան շենքի կառուցմանը:

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ թեև բողոքում են, բայց արդեն ուշ է և ոչինչ փոխել չեն կարող։ «Արդեն սկսել են, չեն կարող դեմն առնել, որովհետև կյանքը դա է ցույց տվել, սրանք հզոր մարդիկ են»,-ասաց բնակիչներից մեկը։

«Ինչո՞ւ չենք կարա, հզորից հզորն էլ կա, օրենքը բոլորիս համար է, ոչ թե հզորների»,-հակադարձեց մեկ այլ բնակիչ։  

Նրանք նշում են, որ շինարարության համար թույլտվություն տալու փուլում իրենք գրավոր դեմ են արտահայտվել, ու թեև Կադաստրի կոմիտեն էլ համաձայնություն չի տվել, համայնքն արտոնել է կառուցապատողին՝ սկսել շինարարությունը։