Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր


Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր
Մայիս 31 16:06 2025

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր։ 

Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի վարժության եզրափակիչում Արթուր Դավթյանը վաստակեց 14.799 միավոր՝ գրավելով առաջին տեղը: 

Դավթյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև 2021 ու 2023 թվականներին:

Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ ԵԱ-ի չեմպիոնությունը նվաճել էր նաև Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը դարձել էր արծաթե, իսկ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր: