Ադրբեջանի մտահոգությունների ամենաուղիղ ճանապարհը խաղաղության պայմանագրի ստորագրումն է, ոչ թե չստորագրումը. Միրզոյան


Ադրբեջանի մտահոգությունների ամենաուղիղ ճանապարհը խաղաղության պայմանագրի ստորագրումն է, ոչ թե չստորագրումը. Միրզոյան
Մայիս 26 16:44 2025

Եթե Ադրբեջանի մտահոգություններն անկեղծ են, թե Հայաստանի Սահմանադրությունն ունի տարածքային պահանջներ Ադրբեջանից, այս դեպքում այդ մտահոգությունների ամենաուղիղ ճանապարհը խաղաղության պայմանագրի ստարագրումն է, ոչ թե չստորագրումը, ԱԳՆ-ում այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

 

«Այս պայմանագիրը ստորագրումից հետո, մեր օրենսդրության պահանջների համաձայն, պետք է անցնի վավերացման գործընթաց։ Առաջին հերթին պետք է դիմենք Սահմանադրական դատարան, որը աշխարհում գոյություն ունեցող միակ մարմինն է, որն իրավասություն ունի մեկնաբանելու մեր Սահմանադրությունը»,-ասաց Միրզոյանը։

 

Նա նշեց, թե Ադրբեջանին Հայաստանը պետք է ներկայացնի իր փաստարկները, լսի ադրբեջանական կողմին և փորձի լուծում գտնել.

 

«Մեր առաքելությունն է փորձել լուծում գտնել։ Եթե կարողանանք պայմանավորվածություններ ձեռք բերել առաջիկայում նախարարական մակարդակով կամ վարչապետի և նախագահի մակարդակով նոր հանդիպումների, դա ողջունելի է և կողմ ենք այդպիսի հանդիպումներին»։