Հայազգի ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդիրը մեր առաջնահերթությունների ցանկում է. Կոստանյան


Հայազգի ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդիրը մեր առաջնահերթությունների ցանկում է. Կոստանյան
Մայիս 26 11:31 2025

Բազմիցս նշել ենք, որ մեր հայազգի ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդիրը մշտապես գտնվում է մեր օրակարգում և մեր բոլոր հանդիպումներում այս հարցը միշտ տեղ է գտնում. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ պնդելով, որ  «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովի հյուրերի հետ ևս քննակվում է այդ հարցը։

«Բնականաբար, մեր միջոցառմանը նաև մարդու իրավունքների ոլորոտում բավական հայտնի գործընկերներ կան, որոնք Երևան են ժամանել։ Խոսելով Մարդու իրավունքների ոլորտի մասին, մենք չենք կարող և ցանկություն էլ չունենք չանդրադառնալու այդ թեմային, հակառակը՝ դա մեր առաջնահերթությունների ցանկում է»,-ասաց ԱԳՆ փոխնախարարը։  

Իսկ թե ի՞նչ արդյունքներ կան՝ պատասխանեց. «Մինչև այն պահը, երբ բոլոր մեր համերկրացիները չեն վերադարձել Հայաստան, բնականաբար, արդյունքներով բավարարված լինել չենք կարող»։