ՌԴ Կուրսկի մարզ կատարած այցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղղաթիռը հայտնվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից իրականացված լայնածավալ հարձակման էպիկենտրոնում։ Այս մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՀՕՊ դիվիզիայի հրամանատար Յուրի Դաշկինը, հաղորդում է Gazeta.ru-ն։