Ռուսաստանն ու Ուկրաինան վերջին բանակությունների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում գերիների հերթական փոխանակումն են իրականացրել, հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
«Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից 307 ռուս զինծառայողներ են վերադարձվել, փոխարենը Ուկրաինային է փոխանցվել 307 ռազմագերի»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից նշել են նաև, որ գերիների փոխանակումը շարունակական է լինելու։
Տեղեկացվում է նաև, որ Ռուսաստանին վերադարձված զինծառայողներն այժմ գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց հոգեբանական ու բժշկական առաջին օգնություն է ցուցաբերվում։