«Շատ անկեղծ խոսակցություն էր»․ Պուտինն ու Թրամփը այսօր երկու ժամ զրուցել են հեռախոսով


«Շատ անկեղծ խոսակցություն էր»․ Պուտինն ու Թրամփը այսօր երկու ժամ զրուցել են հեռախոսով
Մայիս 19 21:37 2025

Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև։

2 ժամ տևած հեռախոսազրույցից հետո ՌԴ նախագահը լրագրողներին որոշ մանրամասներ է հայտնել՝ նշելով, որ ԱՄՆ նախագահի հետ «շատ բովանդակալից, շատ անկեղծ, շատ օգտակար» խոսակցություն է եղել։

«Խոսակցությունը շատ բովանդակալից էր և շատ անկեղծ, ընդհանուր առմամբ, իմ  կարծիքով, շատ օգտակար էր»,- մասնավորապես, ասել է Պուտինը։

Հայտնի է, որ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու Թրամփը, ի թիվս այլնի, քննարկել են Ստամբուլում օրերս տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները։

Սա ՌԴ և ԱՄՆ նախագահների երրորդ հեռախոսազրույցն է Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո։ Նախորդ հեռախոսազրույցը նրանց միջև կայացել է մարտի 18-ին, իսկ առաջին անգամ Պուտինն ու Թրամփը հեռախոսային քննարկում են անցկացրել փետրվարի 12-ին։