ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով։
Զրույցի ընթացքում կողմերը պայմանավորվել են 30-օրյա հրադադարի մասին, որն առնչվում է հատկապես Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածների դադարեցմանը։
Թրամփը առաջարկել է ԱՄՆ աջակցությունը Ուկրաինայի ատոմակայանների անվտանգության և կառավարման հարցում, իսկ Զելենսկին՝ հերթական անգամ, դիմել է Վաշինգտոնին՝ «Patriot» ՀՕՊ համակարգեր տրամադրելու խնդրանքով։
Նախագահները նախատեսում են նոր զրույց Պուտինի հետ կայանալիք հանդիպումից հետո։ Առաջիկայում Սաուդյան Արաբիայում սպասվում են նաև բազմակողմ բանակցություններ։