ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Աբխազիայի և Հարավային Օսիայի քաղաքացիներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին:
Նրանցից չի պահանջվի պահպանել Ռուսաստանի Դաշնության տարածքում մշտական բնակության, ռուսաց լեզվի և Ռուսաստանի պատմության իմացության պահանջները:
Աբխազիայի և Հարավային Օսիայի քաղաքացիները կարող են դիմել այդ երկրներում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչություններ: Ռուսաստանում բնակվելու դեպքում նրանք կկարողանան դիմել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարություն: