Հովհաննես Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ներկա գտնվեցի Կոտայքի մարզի ավագ տարիքայինների բռնցքամարտի եզրափակիչ առաջնությանը:
Առաջնությանը մասնակցել են մարզի տարբեր համայնքներից ժամանած մարզիկներ։
Կարեւոր եմ համարում երիտասարդների ներգրավվածությունը տարբեր սպորտաձեւերում։
Տքնաջան ու ամենօրյա աշխատանքն է բերում դրական արդյունքներ եւ տալիս հնարավորություն մեր մարզիկներին միջազգային մրցաշարերում ծածանել մեր եռագույնն ու հնչեցնել հիմնը: