Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցներտ, այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
Նա նշել է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է մարտին։
«Այս պահին Ադրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի։ Դա «տարածքային պահանջներից հրաժարվելն է» (չակերտները՝ Tert.am) և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը»,-ասել է ԱԳ նախարարը՝ հավելելով, որ կողմերի միջև շփումները շարունակվում են։