Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի ու Լեհաստանի վարչապետները մեկնել են Կիև՝ մասնակցելու այսպես կոչված «կամավորների կոալիցիային»։
Այս մասին հայտնում է BBC-ն։ Համատեղ հայտարարության մեջ առաջնորդները նշում են, որ «կուժեղացնեն ճնշումը» Ռուսաստանի վրա և «պատրաստ են աջակցել խաղաղության բանակցություններին»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր շաբաթ օրը կոալիցիայի առաջնորդների հետ հանդիպման մասին։