Տավուշի մարզպետարանում գործում է կառավարության գաղտնի որոշմամբ ստեղծված փոխհատուցման հանձնաժողով։ «Փաստինֆո»-ն ահազանգեր է ստացել ոսկեպարցիներից․ նրանք մտահոգված են՝ կարծում են, որ կորուստների հերթը իրենցն է, բայց պատկերացում չունեն՝ ինչ ծավալներ այդ կորուստները կունենան։
Բնակիչները լսել են, որ մարզպետարանում փոխհատուցման հանձնաժողով (քաղաքացիներին պատկանող անշարժ գույքի փոխհատուցման նպատակով) է ձևավորվել, ինչը նշանակում է՝ նոր տուժողներ են սպասվում։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում չի հերքել, որ նման հանձնաժողով իսկապես գործում է, հավելել է՝ այն ստեղծվել է կառավարության որոշմամբ։
«Բայց ո՞վ է ասել, որ փոխհատուցման հանձնաժողովը մարզպետարանում է ձևավորվել։ Փոխհատուցումների մասով եղել է կառավարության որոշում՝ գաղտնի որոշում։ Չեմ կարող ասել՝ երբ է այդ որոշումը կայացվել։ Չեմ հիշում», – նշել է մարզպետը։
Ճշտող հարցին՝ հանձնաժողովը գործում է մարզպետարանու՞մ, Ղալումյանը տվել է դրական պատասխան՝ «Հա»։
Ստացվում է՝ Կիրանցի բնակիչներին փոխհատուցում տրամադրելու՝ կառավարության գաղտնի որոշմամբ սկսված գործընթացը կարող է տարածվել նաև Ոսկեպարի վրա, իսկ թե որ համայնքներն ու գյուղերն են հաջորդը, դեռևս հստակ չէ։ Հանձնաժողովը, փաստացի, իր աշխատանքը դեռ ավարտված չի համարում և շարունակում է գործել՝ զուգահեռ սահմանազատման գործընթացին։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում