Շուշիի ազատագրումն ինձ համար շատ անձնական է․ Գեորգի Պետրոսյան


Շուշիի ազատագրումն ինձ համար շատ անձնական է․ Գեորգի Պետրոսյան
Մայիս 8 20:36 2025

 «Շատ բարդ է ինձ համար  այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմական առումով, մյուսը շատ անձնական ինձ համար նույնպես»,- «Շուշի. Վերադարձ լինելու է» խորագրով միջացառումից առաջ, որը նվիրված է բերդաքաղաքի ազատագրման օրվան,  ասաց Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ, Հայ դատի Արցախի գրասենյակի պատասխանատու Գեորգի Պետրոսյանը։  

«1992 թ․-ին, դեկտեմբերին 31-ն էր, փորձում էինք նշել Նոր տարին, և հանկարծակի ճիշտ ժամը 12-ին այն ժամանակվա «ավազան»  հրթիռ եկավ և բակում պայթեց։ Տղես շատ փոքր էր, ասաց՝ էս ի՞նչ է լինելու, ասացինք՝  լավ է լինելու, որովհետև մենք վերցնելու ենք․․․»։

Նա նշեց, որ այն ժամանակ  Շուշին դարձել էր ամենամեծ վտանգավոր կրակակետը։

«Շուշիի ազատագրումն ինձ համար շատ անձնական է, որովհետև տարիներ հետո մի անգամ ինձ ասեցին՝ ո՞վ է վերցրել Շուշին, ասեցի՝ երեխաները, քանի որ այդ հարցը տալիս է ամեն մեկն իր տանը՝ էս ի՞նչ է լինելու։ Ո՞վ է ազատագրել, կարող եմ ասել՝ հայ ժողովուրդը։ Այստեղ մարդիկ կան,ովքեր  թե՛ Շուշի ազատագրման, թե՛ հետագա գործունեության վերաբերյալ ամենալուրջ մասնակիցներն են։  Մենք չենք հասկանում՝ ինչ ասել է Դաշնակցություն, բայց ուզում էինք ազատ լինել, էն,  մենք թե՛ Շուշին ազատագրեցինք, թե՛ ճանապարհ բացեցինք, թե՛ կորցրինք․․․»,- ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ հայությունն անընդհատ սեղմվում է ։ Իսկ թե ինչո՞ւ է այսպես սեղմվում, Պետրոսյանն իր տեսակետն ունի ․

« Մենք դարձել ենք զսպանակ, ինչքան շատ են ճնշում, էնքան էներգիան կուտակվում է, և ես լուրջ հավատացած եմ, որ այդ էներգիան բացվելու է։ Եվ ինչ-որ գրված է այստեղ,դա լինելու է։ Ժամկետի հարց է, ժամանակի հարց է։ Ե՞րբ ենք դա անելու, ո՞նց ենք  անելու, ինչո՞վ ենք անելու, ո՞վ է անելու, ո՞վ է լինելու այդ սուբյեկտը, որը կարողանալու է հավաքել։ Ես կարող եմ ասել, որ այսօր՝ մեկ ու կես անց, երբ մենք հայտնվել ենք Հայաստանում, կողքից փորձում են հասկանալ՝ ի՞նչ է կազմակերպվում,  ի՞նչ ձևով է  ինքնակազմակերպման խնդիրը դառնում Հայաստանում։ Կարող եմ ասել՝ այս սերունդին արդեն չի հասնելու Շուշի ազատագրումը։ Դա ձեր սերունդի խնդիրն է արդեն դառնալու և այդ  տեսակետից այն, ինչ այսօչ կատարվում է՝ ժամանակավոր է, որովհետև չարիքը չի կարող հաղթել։ Շուտ թե ուշ,դա լինելու է, մեր գործը լինելու է նա, որ պետք է դրան նախապատրաստվենք»,- ասաց քաղաքական գործիչը։