Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում կրքերը չեն հանդարտվում։
Այսօր ժամը 19.00–ից դպրոցի աշակերտները, ծնողներն ու ուսուցիչները հավաքվել են դպրոցի բակում՝ պահանջելով հանդիպում պաշտոնյաների հետ։ Նրանք պահանջում են չեղարկել դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին աշխատանքից ազատելու որոշումը։