«Նման առիթները բաց թողնելը ճիշտ չի լինի». Փաշինյանը հայտարարեց՝ Մոսկվայում Պուտինի հետ շփումներ կլինեն


«Նման առիթները բաց թողնելը ճիշտ չի լինի». Փաշինյանը հայտարարեց՝ Մոսկվայում Պուտինի հետ շփումներ կլինեն
Մայիս 7 18:22 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը՝ մասնակցելու մայիսի 9-ի տոնակատարություններին։

 

Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց՝ Հայաստանը որդեգրել է բալանսավորված արտաքին քաղաքականություն ու դրա մեջ ամենևին չի մտնում, որ Հայաստանը մեկ ուղղությամբ իր հարաբերությունները կառուցելու է ի հաշվիվ այլ հարաբերությունների։

 

«Առավել ևս, երբեք չի եղել, որ մենք Ռուսաստան այցեր չենք ունենալու ու Ռուսաստանի հետ հարաբերությունները չենք զարգացնելու ու չենք խորացնելու․ ինձ համար, ճիշտն ասած, հասկանալի չեն մեկնաբանությունները»,- նշեց նա։

 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Մոսկվայում հանդիպումների ժամանակ քննարկվում են տարբեր հարցեր։

 

«Նման առիթները բաց թողնելը ճիշտ չի լինի»,- ասաց նա։

 

Փաշինյան-Պուտին շփումներ կլինեն, բայց թե որքանով կֆորմալացվեն՝ Փաշինյանը վստահ չէ, գրաֆիկը շատ խիտ է։

 

«Բայց որ շփումներ կլինեն՝ ակնհայտ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։