Կարեն Սեդրակյանի լիազորությունները համարվում են դադարած


Կարեն Սեդրակյանի լիազորությունները համարվում են դադարած
Մայիս 7 00:03 2025

ԱԺ-ն արձանագրություն է հրապարակել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասին:

«Հիմք ընդունելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածով՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները համարել դադարած»,- նշվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանը 2025 թվականի ապրիլի 28-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: