Այսօր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարեց, որ առանց որևէ նախապայմանի պատրաստ է աջակցել Փաշինյանին անվստահության գործընթացին, որի նախաձեռնությունը «Արթուն ենք» քաղաքացիական շարժմանն է։
Արձագանքելով «Պատիվ ունեմ» խմբակցության քայլին՝ «Արթուն ենք» քաղաքացիական շարժման նախաձեռնող Էդգար Ղազարյանը գրել է․
«Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների կողմից ստորագրված գրության բովանդակությունից պարզ է դառնում, որ Ազգային ժողովի պատգամավորների կողմից իրենց պարտականությունների կատարման հարցում մեզ ներկայացվող պահանջները գնալով կրճատվում են։
Հասել ենք վարչապետի թեկնածու առաջադրելու հանգրվանին, ինչն ամենահեշտ գործն է այն պարագայում, երբ Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, իսկ անվստահության գործընթաց չնախաձեռնելու դեպքում նա պետք է շարունակի պաշտոնավարել»։