Ապրիլի 21-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից «հետույքային ձախ շրջանի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել ենն որ վիրավորը Երևանի բնակիչ 16-ամյա Ս. Ա.-ն է, ով սովորում է Երևանում հայտնի քոլեջներից մեկում, իսկ դեպքը տեղի է ունեցել Ծարավ Աղբյուրի փողոցում՝ «Աթենք» մսամթերքի գործարանի հարևանությամբ, որտեղ Երևանի բնակիչ 16-ամյա Ս. Գ.-ն, ըստ նախնական տեղեկությունների, անհաջող կատակելու հետևանքով, իր մոտ եղած ծալովի դանակով հարվածել է Ս. Ա.-ին, ինչի հետևանքով մարմնական վնասվածք է պատճառել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս
Նոր մանրամասներ են հայտնի դարձել պայմանագրային զինծառայողների մասնակցությամբ վթարի մասին
6
Օգոստոս,
2025 18:31
«Վաղը Թրամփի կանտորայում Նիկոլն ու Ալիևը A4 ֆորմատի մի թուղթ են ստորագրելու, որով Նիկոլը վազելու է ընտրության, ու էդ ճանապարհի բոլոր խոչընդոտները պիտի վերացվեն կամ լռեցվեն»․ Նաիրա Զոհրաբյան
6
Օգոստոս,
2025 17:53
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 44-օրյա պատերազմում զոհված զինվորի հոր՝ Գարիկ Գալեյանի նկատմամ ...