Վաղուց ժամանակն է, որ շատ բարձրաձայն խոստովանենք՝ Հայաստանում կանանց նկատմամբ կա խտրականություն ու ընտանեկան բռնություն. Արարատ Միրզոյան


Վաղուց ժամանակն է, որ շատ բարձրաձայն խոստովանենք՝ Հայաստանում կանանց նկատմամբ կա խտրականություն ու ընտանեկան բռնություն. Արարատ Միրզոյան
Ապրիլ 23 12:15 2025

Հայաստանում կանանց նկատմամբ կա խտրականություն, վաղուց ժամանակն է, որ շատ բարձրաձայն այս մասին խոստովանենք, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ասեմ ավելին, շատ ավելի վատ՝  Հայաստանում կանանց նկատմամբ կա բռնություն ու կա ընտանեկան բռնություն»,- նշեց նա։

Միրզոյանի խոսքով՝ սովորաբար, ընդուված է ասել, որ բռնություն կա մարզերում, բայց ինքը ստորագրում է վարչապետի բառերի տակ՝ դա կա նաև Երևանում։

«Մեր հասարակությունում կան թեմաներ, որոնց շուրջ սեղանների մոտ ընդունված է ճոռոմ բառեր ասել ու կենացներ խմել, բայց իրական կյանքում ճիշտ հակառակ վերաբերմունքը ցույց տալ կանանց նկատմամբ»,- նշեց ԱԳ նախարարը։

Նա ընդգծեց՝ պետք է անողոք պայքար մղել ընտանեկան բռնության դեմ։