ԱՄՆ ռազմաօդային ինստիտուտը YouTube-ում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է ավիատեխնիկայի աշխարհի խոշորագույն «գերեզմանոցը», հայտնում է RIA Novosti-ն:
Դուրս գրված ռազմական տեխնիկայի հավաքածուն գտնվում է Արիզոնա նահանգի Դևիս-Մոնտեն ավիաբազայում: Տեսագրության մեկնաբանություններում նշվում է, որ «գերեզմանոցի» տարածքում, որի մակերեսը գերազանցում է 10 հազար քառակուսի կիլոմետրը, գտնվում է հինգ հազար թռչող սարք:
Հրաձգարանի պատմությունը սկսվել է 1949 թվականից, երբ անապատ են ուղարկվել դուրս գրված առաջին B-29 կործանիչները:
Բազա է մուտք գործում օրական շուրջ 400 միավոր ռազմատեխնիկա: Դուրս գրված ինքնաթիռները կամ բաժանվում են ըստ դետալների կամ վերավաճառվում:










